2013-ին համացանցում ամենից շատ Google-ի միջոցով հարցում է կատարվել ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի և հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերի մասին:
Ինչպես հաղորդվում է ընկերության բլոգում, հաշվի են առել 72 երկրներում կատարված որոնումների արդյունքները:
Ամենից շատ որոնում ունեցող թեմաներից է նաև Apple-ի iPhone 5s-ը: Չորրորդ տեղը զբաղեցրել է դերասան Քորի Մոնթեյնը, իսկ հինգերորդը՝ Harlem Shake մեմը:
Համացանցի օգտատերերը հաճախ որոնել են նաև տեղեկություն Բոսթոնի մարաֆոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության և Բրիտանիայի նորածին արքայազն Ջորջի մասին: Ամենահաճախակի հարցում ունեցող տասնյակը եզրափակում են Samsung Galaxy s4-ը, PlayStation 4-ը և Հյուսիսային Կորեան: