Google-ը փոփոխել է YouTube-ում մեկնաբանություններ անելու համակարգը: Փոփոխությունների մասին հայտնի էր վաղուց, սակայն դրանք արդեն սկսել են գործարկվել: Մեկնաբանությունները կապվելու են Google-ում օգտատիրոջ հաշվի հետ:
Օգտատիրոջ ընկերների մեկնաբանությունները կլինեն վերին մասում: Բացի այդ, նույն օգտատիրոջ մեկնաբանությունները կլինեն մեկը մյուսի տակ: Հնարավոր է, որ դրանց վերին մասում լինեն առավել հավանություններ ստացածները: Նշվում է նաև, որ տեսանյութերն, օգտատիրոջ ցանկությամբ, կարող են հասանելի լինել սահմանափակ քանակությամբ մարդկանց: