Google-ը տեղական լրատվական ծառայությունների օգնության արտակարգ հիմնադրամ է ստեղծում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է AFP-ը։
Համացանցային հսկան որոշակի գումար չի նշել՝ հայտարարելով, որ կառաջարկի գրանտներ՝ հազար դոլարից մինչեւ տասնյակ հազարավոր դոլարների՝ առավել խոշոր ընկերությունների համար։
Քայլը պայմանավորված է նրանով, որ մեդիա-հատվածը բախվել է կրճատումների հետ, որն առաջացել է սպառողների գլոբալ սահմանափակման, ինտենսիվ տնտեսական անկման եւ գովազդներից եկամուտների կրճատման հետեւանքով, որոնցից կախված են շատ գործակալություններ։
Google News-ի փոխնախագահ Ռիչարդ Գինգրասի խոսքերով՝ հիմնադրամը կբացվի «ճգնաժամի ժամանակ տեղի հանրության համար օրիգինալ նորություններ արտադրող» խմբագրությունների համար։ Հայտերը կարելի է ներկայացնել մինչեւ ապրիլի 29-ը։
New York Times-ի գնահատականներով՝ լրատվական գործակալությունները ճգնաժամի եւ տնտեսության վրա դրա ազդեցության հետեւանքով կրճատել են 28 000 աշխատատեղ։