Google-ը համաձայնության է եկել Lenovo ընկերության հետ` Motorola Mobility-ն վաճառելու հարցում։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։
Այս գործարքը գնահատվում է 2.91 մլրդ դոլար։ Google-ը փոխարենը կստանա չինական ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը, ինչպես նաև կվաճառի 10 հազար արտոնագիր։ 2012 թվականին Google-ը Mototrola ընկերությունը ձեռք էր բերել 12.5 մլրդ դոլարով։
Այս գնումը երկրորդ խոշոր գործարքն էր չինականան Lenovo-ի համար մեկ շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ Lenovo-ն հայտարարել էր IBM-ի սերվերային ստորաբաժանումը գնելու մասին։