տուն Քաղաքական Միջազգային Google-ը շրջանցում է Apple-ին․ Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշները

Google-ը շրջանցում է Apple-ին․ Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշները

76
0

control-swing-google-apple

Ամերիկյան Google կորպորացիայի ապրանքանիշը դարձել է ամենաթանկն աշխարհում։ Այս մասին են վկայում Millward Brown վերլուծական ընկերության կողմից հրապարակված զեկույցի տվյալները։ Վարկանշային աղյուսակում նշված է 100 ընկերության ապրանքանիշ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ ընկերության՝ Google  ապրանքանիշը մեկ տարում թանկացել է 40 տոկոսով՝ կազմելով 159 մլրդ դոլար, ինչը թույլ է տվել առաջին հորիզոնականում շրջանցել Apple-ին, որը նախորդ տարվա առաջատարն է։ Նախորդ տարվա համեմատ Սթիվ Ջոբսի հիմնադրած ապրանքանիշը էժանացել է 20 տոկոսով՝ կազմելով 148 մլրդ դոլար։

Այս ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է IBM-ը, որը պահպանել է իր տեղը, չնայած նախորդ տարվա համեմատ այս ապրանքանշի գինը նվազել է 4 տոկոսով՝ կազմելով 107 մլրդ դոլար։ Չորրորդ տեղում Microsoft-ն է, որը պահպանել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ, թեև թանկացել է 29 տոկոսով՝ հասնելով 90 մլրդ ցուցանիշի։ Լավագույն հնգյակը եզրափակում է McDonald’s-ը՝ 85 մլրդ-ով։