Google ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի «խելացի» Glass ակնոցը: Ակնոցն ստեղծողները ներկայացրել են ակնոցի միային սեղմ նկարագիրն ու մի քանի նկար են թողարկել՝ հայտարարելով. «Ավելի լավ է՝ ցուցադրենք, քան պատմենք»:
Google Glass-ը կունենա մեկ ականջակալ, որը, ցանկության դեպքում կարելի է անջատել ակնոցից:
Երկրորդ սերնդի «խելացի ակնոցը» 1500 դոլար կարժենա:
Ինչպես հայտնի է, Google ընկերությունը թույլատրել էր Google Glass-ին ակնոցի փորձակման համար համագործակցել ևս երեք կազմակերպության հետ: Այսպիսով, Google-ը, դեռ ակնոցների պաշտոնական վաճառքը չսկսած, պատրաստվում է զգալիորեն ավելացնել Google Glass-ի օգտագործողների թիվը։