Calico ընկերութոյւնը, որը Google-ի ամերիկյան ստորաբաժանումն է և մասնագիտացած է բիոտեխնոլոգիաների վրա, համաձայնության է եկել AbbVie ընկերության հետ տարիքային հիվանդությունների բուժման մեթոդների մշակման հարցում։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Խոսքը վերաբերում է մասնավորապես քաղցկեղին։ Նախնական պայմանավորվածությամբ՝ Google-ը կհատկացնի 250 մլն դոլար, եհտագայում այն կավելացվի ևս 500 մլն-ով։ Calico-ն կտրամադրի այս ոլորտում ունեցած իր փորձն ու մշակումները, իսկ AbbVie-ն կարտադրի այդ դեղամիջոցները և կարտահանի շուկաներ։