Google-ը գնել է World Lens հավելվածի սեփականատեր Quest Visual ընկերութոյւնը։ Այն թույլ է տալիս խելախոսով կատարված նկարի օտարալեզու գրառումները թարգմանել անհրաժեշտ լեզվով, ինչը տեքստերի դեպքում անում է Google-ի թարգմանչական Google-Translate ծրագիրը։
Նոր տեխնոլոգիան Google-ը կօգտագործի «խելացի ակնոցներում», իսկ թարգմանությունը կիրականացվի անկախ համացանցային կապից։ Այս գործիքը շատ հարմար կլինի օտար պետություններում ճամփորդողների համար։