տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան գոլֆ ակումբները Օբամային խաղալ չեն թույլատրել

Ամերիկյան գոլֆ ակումբները Օբամային խաղալ չեն թույլատրել

156
0

P

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հակառակ իր ցանկության չի կարողացել աշխատանքի օրվա առիթով հայտարարված արձակուրներին վայելել գոլֆ խաղալու հաճույքը: Նյու Յուրքի մի շարք խոշոր ակումբներ մերժել են երկրի ղեկավարին՝ պատճառաբանելով, որ բոլոր տեղերը վաղուց պատվիրված են:

The Washington Post-ի տվյալներով՝ ակումբերի ղեկավարները չեն ցանկացել հանուն նախագահի զրկվել նույն տարածքը պատվիրած մեծահարուստների վճարներից: Նշենք, որ նյույորքյան գոլֆի ակումբներում անդամավճարը կարող է գերազանցել 100 000 դոլարը:

Հիշեցնենք, որ ազնվական այս խաղի սիրահար Օբաման ավելի վաղ «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից ամերիկացի լրագրողի գլխատման թեմայով հեռուստաուղերձից անմիջապես հետո ուղևորվել էր գոլֆ խաղալու: Ինչի պատճառով հայտնվել էր ԶԼՄ-ների քննադատության թիրախում: Իր ամառային արձակուրդի Արձակուրդի 11 օրերի ընթացքում Սպիտակ տան տերը կղզում գոլֆի 8 պարտիա է խաղացել: