տուն Լուրեր Գողություն Ստամբուլի հայկական եկեղեցուց

Գողություն Ստամբուլի հայկական եկեղեցուց

78
0

beyogluda

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողություն է կատարվել:

Ինչպես տեղեկացնում է «Ntv» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, կողոպտիչներին հաջողվել է եկեղեցուց մի քանի իր գողանալ: Սակայն նրանք ստիպված են եղել փախչել, երբ նրանց նկատել են մեծ սրբապատկերը և խաչը եկեղեցուց դուրս բերելիս: Սրբապատկերը և խաչը դրսում թողնելով նրանք փախել են՝ իրենց հետ տանելով գողացված որոշ պարագաներ:

Դեպքի վայր է ժամանած ոստիկանությունը հետաքննություն է սկսել: