տուն Հասարակություն Իրավական Գողը տնի՞ց է. նոր մանրամասներ Բաղրամյան 26-ից կատարված գողությունից

Գողը տնի՞ց է. նոր մանրամասներ Բաղրամյան 26-ից կատարված գողությունից

106
0

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ ՀՀ վարչապետի նստավայրից գողացված հուշամեդալներն արդեն տեղում են:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 30-ին ստացած ահազանգից հետո, երբ կատարվել է քննչական փորձարարություն, հաջորդ օրը՝ հունվարի 31-ին,  տեղեկություն է ստացվել, որ գողոնը իր տեղում է:

AraratNews.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել առեղծվածային դեպքից: Մեր տեղեկություններով՝ այս պահին Բաղրամյան 26-ը այսպես ասած օդում կախված է մնացել: Շենքը, որը նախկինում համարվում էր ՀՀ վարչապետի նստավայր, այժմ փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին: Այս օրերին Բաղրամյան 26-ում ո՛չ կառավարության աշխատողներն են, ո՛չ էլ նախագահականի, և շենքում մնացել են տեխնիկներ, հավաքարարներ և սպասարկող անձնակազմը, մի խոսքով՝ բարձիթողի իրավիճակ:

Ստացվում է, որ գողությունը կատարվել է հենց շենքում աշխատողներից մեկի կողմից, որը տեսնելով բարձրացված աղմուկը, հաջորդ օրը հուշամեդալները դրել է տեղը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Նկատենք, որ ֆիզիկապես անհնար էր, որ հատուկ պահպանվող տարածք մտնեին և գողություն անեին դրսի մարդիկ, առավել ևս, նույն մարդիկ կարողանային երկրորդ անգամ մտնել և հուշամեդալները դնել տեղը:

Քննչականում քննությունը դեռ շարունակվում է,  հարցաքննվել են 2 տասնյակից ավելի անձինք: