տուն Լուրեր Գողացած փողերի մի մասը դրսում է. վարչապետ

Գողացած փողերի մի մասը դրսում է. վարչապետ

107
0

Անցումային արդարադատության սահմանը պետք է գծի Ազգային ժողովը, աշխատանքները պետք է ակտիվացնել: Ասաց ՀՀ վարչապետը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան: Հարցը վերաբերում էր պետությունից գողացած փողերի վերադարձին ու քրեական գործերին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միշտ բարձրաձայնում է գողացած փողերի թեման, որոնց մի մասը դրսում է: «Ինչ գտել ենք Հայաստանում, դա պատահական է: Եվրոպական կառավարության հետ ուղիներ գտնենք, որ մեզ հետ համագործակցեն,  աջակցեն մեզ: Քաղաքական մակարդակով կա պատրաստակամություն, իսկ գործնականում դա բարդ խնդիր է»,- մանրամասնեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առանց մեղադրական դատավճռի գույք բռնագրավման  թեզն են առաջ քաշել, որից բողոքում են ՀՀԿ-ականները: «Սակայն նրանք մոռանում են, որ այդ պարտավորությունը ստանձնել են, որը չեն կատարել: Բայց կարող է հնչել նաև լեգիտիմ մտահոգություն, որը պատրաստ ենք լսել»,- հավաստիացրեց Փաշինյանը:

Արման Բաբաջանյանն էլ ասաց, որ սուպերվարչապետության պատճառով է, որ հարցեր չեն կարող բարձրաձայնել այս մարդկանց ԱԱԾ բերելու հետ կապված (նկատի ունի, որ ԱԱԾ-ին Ազգային ժողովում հարցեր չեն կարող տալ-հեղ.):

Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ մարդկանց բերում են քրեական գործերը, ոչ թե գլխին ատրճանակ դնելով տանում  են ԱԱԾ:  Ամբողջ աշխարհում է ընդունված, որ ով համագործակցում է իրավապահների հետ, դա մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվում: «Ես ոչ մեկին ո՛չ ներել եմ, ո՛չ էլ մեղադրել եմ՝ անգամ ունենալով քաղաքական իրավասություն»,- պատասխանեց ՀՀ վարչապետը: