տուն Լուրեր Գնացե՛ք Վահագնի թաղամաս, տեսե՛ք, թե գեներալիտետը ի՜նչ դղյակներ է կառուցում. Զոհրաբյան

Գնացե՛ք Վահագնի թաղամաս, տեսե՛ք, թե գեներալիտետը ի՜նչ դղյակներ է կառուցում. Զոհրաբյան

136
0

naira-zohrabyan-1

ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում են բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցի քննարկումները: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ հայտարարեց, որ ԲՀԿ-ն օրինագծին կողմ է քվեարկելու: Ըստ Զոհրաբյանի՝  պետք չէ դեմագոգիայով զբաղվել ու ասել, թե նրանք, ովքեր դեմ են այս օրինագծին, չեն ուզում օգնել բանակին: Խնդիրը վստահության գործակցի մեջ է:

Զոհրաբյանն անդրադարձավ բանակի կոռուպցիոն խնդիրներին: «Գնացե՛ք Վահագնի թաղամաս, տեսե՛ք, թե ձեր գեներալիտետը, պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն ի՜նչ դղյակներ են կառուցում: Ես անշարժ գույքի մասնագետ չեմ, բայց, վիզուալ նայելով, կարող ենք ասել, որ խոսքը հսկայական գումարների մասին է: Որտեղի՞ց: Նայում ես հայտարարագրերը. նշված է, թե տոկոսով փող են տալիս, փոխառություն են ստանում, նվիրատվություն են ստանում իրենց մամաներից ու պապաներից: Ուսումնասիրում ես մամաների ու պապաների կենսագրությունը, տեսնում ես, որ ոչ մեկն էլ միլիոնատեր չէ: Այնպես որ` մի՛ ասեք, թե փաստեր չկան»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: