Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը կունենա հնարավորություն խուսափելու անցանկալի նամակներից։ Այս մասին ասվում է Gmail-ի պաշտոնական բլոգում։
«Հրաժարվել նամակից» կոճակը կհայտնվի բացված նամակի վերին հատվածում՝ նամակն ուղարկողի էլեկտրոնային հասցեի հարևանությամբ։ Եթե օգտատերը չի ցանկանում այլևս այդ հասցեից նամակներ ստանալ, ապա բավական է սեղմել այդ կոճակը։ Մինչև հիմա դրանցից հաժարվելու միակ հնարավորությունը «փոստաղբի» մեջ այն ուղարկելն էր կամ համապատասխան կոճակի որոնումը հենց տվյալ նամակի մեջ։