Կինը, որի նկարը դարձել էր Քոբանիում քրդական դիամդրության խորհրդանիշը, հավանաբար գլխատվել է «իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Այդ կինը հայտնի է Ռեհանա անունով, նա ոգևորում էր քուրդ զինյալներին իր գործողություններով՝ անձամբ ոչնչացնելով շուրջ 100 գրոհայինի։ Նա դարձել էր քրդական դիմադրության իսկական խորհրդանիշը, գրում է հոդվածագիրը։
Երեկ իսլամիստները տարածել են մի լուսանկար, ըստ որի՝ գրոհայինները պնդում են, որ դրանում պատկերված կնոջ գլուխը պատկանում է Ռեհանային։
Տեղեկացնենք, որ քրդական զինված խմբավորումներով, ըստ տարբեր տվյալների, կռվում է շուրջ 10 հազար կին։