
Միաժամանակ, նա մեկ լուրջ խնդիր բարձրաձայնեց, որը շուտափույթ լուծում է պահանջոմ: «Մինչև 35 տարեկանների խնդիրն ինչ-որ չափով լուծվեց՝ նրանց տրամադրվող ամսական 75 հազար դրամ հավելավճարի միջոցով: Բայց 35-45 տարեկանների միջակայքում, երբ արդեն գիտնականը լուրջ հաջողություններ ունի և սկսում է տպագրվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում, անմիջապես սկսում է մտածել աշխարհի տարբեր կենտրոններում աշխատելու մասին: Իսկ այս միջակայքում մենք ունենք բավականին խոր մինիմում: Գիտնականների համար այս տարիքը բավական վճռորոշ տարիք է, այդ տա րիքային խմբի մարդիկ ուսուցիչներ են, նրանք պետք է վերարտադրեն իրենց նմաններին, իսկ նրանց հեռանալով՝ խնդիրը բաց է մնում»,— «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:
Նրա դիտարկմամբ՝ խնդրի լուծումը պետք է գտնվի պետության կողմից և նշված տարիքի գիտնականների գործունեությունը պետք է ըստ արժանվույն գնահատվի, որպեսզի նրանք չմտածեն հեռանալու մասին: Հարությունյանի խոսքով՝ պետք է միջոցներ գտնվեն նաև, որպեսզի հեռացած գիտնականներն ետ վերադարձվեն: