տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են շան և մարդու միջև «ջերմ հարաբերությունների» գաղտնիքը

Գիտնականները պարզել են շան և մարդու միջև «ջերմ հարաբերությունների» գաղտնիքը

120
0

man-dogs-best-friend

Մարդու և շան միջև ընկերությունը հնարավոր է դարձել բիոքիմիական մակարդակում տեղի ունեցող գործընթացների շնորհիվ, որը նաև ապահովում է մոր և երեխայի միջև սերտ կապը։ Գիտնականները պարզել են, որ մարդու և շան միջև կապն ապահովվում է օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որը կոչվում է նաև «երջանկության հորմոն»։ Այս մասին ասվում է Science ամսագրում։

Ազաբու համալսարանի գիտնական Միհո Նագասավան և նրա գործընկերները ցուցադրել են, որ հպվելու դեպքում մարդու և շան արյան մեջ ավելանում է օքսիտոցին հորմոնը։ Պարզվել է, որ որքան երկար են մարդիկ նայում շան աչքերի մեջ, այնքան մեծ է օքսիտոցինի մակարդակը։

Բացի այդ, պարզվել է, որ շներն էլ են նույն կերպ հրավիրում իրենց տերերի ուշադրությունը։ Օրինակ գիտնականները շան քթի մեջ ներարակել են օքսիտոցին և նրան տեղափոխել մի սենյակ, ուր շան տերը եղել է անծանոթ մարդու հետ։ Կարճ ժամանակ անց շունը տիրոջ ուղղությամբ երկար նայելու շնորհիվ գրավել է նրա ուշադրությունը, ինչի արդյունքում մարդու արյան մեջ էլ է բարձրացել օքսիտոցիոն հորմոնը։