ԱՄՆ մի խումբ գիտնականների գրեթե հաջողվել է պարզել, թե ինչու է միջերկրածովյան սննդակարգը երկարակեցության գրավական։ Նրանց խոսքերով՝ մրգերով, բանջարեղենով, ձկով և ձիթայուղով հարուստ սննդակարգը կանխում է ԴՆԹ- վնասումները, որոնք տեղի են ունենում տարիքի ընթացքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տասը տարի շարունակ գիտնականները արյան անալիզներ են վերցրել հազարավոր կամավորներից, և ապացուցել, որ միջերկրածովյան սննդակարգը պաշտպանում է քրոմոսոմների վերջույթային հատվածները, որոնք ունեն պաշտպանիչ բնույթ։ Դրանց կրճատումը ժամանակի ընթացքում հանգեցնում է կենսաբանական ծերացման։