տուն Լուրեր Գիտե՞ք, որ Ս. Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո Արցախի առաջին դպրոցը բացել...

Գիտե՞ք, որ Ս. Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո Արցախի առաջին դպրոցը բացել է

133
0

871

Ս. Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտից հետո Արցախի առաջին դպրոցը բացել է Ամարասում:

Ըստ Փավստոս Բուզանդ պատմիչի` Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է մեր հավատքի հայրը `Ս. Գրիգոր Լուսավորիչը: Այս վանքը հայտնի է նաև նրանով, որ այստեղ է թաղվել Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը: 489 թ. Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը գտնում է նրա գերեզմանի տեղը, վրան մատուռ կառուցում` ավարտելով նաև եկեղեցու շինարարությունը:

Չնայած ծանր հարվածներին և պայմաններին` 15-16-րդ դարերում վանքում շարունակել է գործել դպրոցը, այստեղ են ընդօրինակվել բազում ձեռագրեր:

Վանքը վերաբացվել է 1992 թ.:

armchurch.info