տուն Քաղաքական Միջազգային Ղրղազստանը հունվարի 1-ից կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը

Ղրղազստանը հունվարի 1-ից կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը

108
0

urn-advego.ru-order-2067668-jobs-56871052

Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են միանալ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը  2015 թվականի հունվարի մեկից։ Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օթորբաևի և նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպումներից հետո։

Մատվիենկոն ասել է, որ ռուսական կողմը համոզվել է, որ Ղրղզստանը հաստատակամ է ինտեգրացիոն գործըթնացներում ունեցած քաղաքական կամքի հարցում։ Ըստ Մատվիենկոյի՝ ղրղզական կողմը ցանկանում է մինչև տարեվերջ շատ արագ ավարտել «ճանապարհային քարտեզի» կատարումը, ինչը թույլ կտա նոր տարուց դառնալ այդ միության անդամ։