տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր գլխավոր լրատվամիջոցի խմբագիրը

Ղազախստանում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր գլխավոր լրատվամիջոցի խմբագիրը

111
0

CAE0092B-C89B-4000-AA87-DDB5E5B19013_mw1024_s_n

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր գլխավոր լրատվամիջոցներից մեկի` ADAM bol ամսագրի գլխավոր խմբագիր Գուլժան Երգալիևան: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Երեկ ուշ երեկոյան մոտ 22:00-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել ADAM bol ամսագրի գլխավոր խմբագիր Գուլժան Երգալիևայի վրա: Անհայտ անձինք սպասել են Երգալիևային նրա տան շքամուտքում: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ գլխավոր խմբագիրը մտել է վերելակ», — ասել են խմբագրությունում:

Անհայտ անձինք սկսել են խփել նրա գլխին, ինչից հետո փախուստի են դիմել: Խմբագրությունում չեն բացառում, որ հարձակումը կապված է Երգալիևայի պրոֆեսիոնալ գործունեության հետ:

Ներկայում Երգալիևայի ամսագրի նկատմամբ հայց է ներկայացված գլխավոր դատախազության կողմից, իրավապահները պահանջում են փակել ADAM bol ամսագիրը: