տուն Լուրեր Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը

89
0

img_4178_16212-768x512

Հոկտեմբերի 16-ին Ղազախստանի տարածքում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների «անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը, որին մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահներ: Հայ զինծառայողները Ղազախստան էին մեկնել հոկտեմբերի 14-ին: Զորավարժության մեկնարկի մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:

Ղազախստանում զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Վարժանքներին կմշակվեն ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահական ուժերի ձևավորման և խաղաղության պահպանման համար նրանց գործողության շրջանում տեղակայելու խնդիրներ: Զորավարժության սցենարով՝ գործողությունն անցկացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում:

ՀԱՊԿ ուժերը նաև կխաղարկեն միջազգային կառույցների հետ (ՄԱԿ, Կարմիր խաչ ևն) խաղաղապահական առաքելությունների շրջանակներում համագործակցության առաջադրանքներ: Զորավարժության առանձնաատկություններից մեկն այն է, որ վարժանքներին ներգրավվել է նաև ավիացիա՝ ներառյալ անօդաչու թռչող սարքեր: Կներգրավվեն նաև հոգեբանական պայքարի և տեղեկատվական հակամարտության ստորաբաժանումներ:

Սցենարի համաձայն՝ գործողություններն իրականացվելու են փախստականների զանգվածային ներհոսքի պայմաններում: Զորավարժությանը կմասնակցեն նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչներ:

Վարժանքներին կներգրավվեն ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա, 14 միավոր թռչող սարք: