Ղազախստանի խորհրդարանը մանկապիղծների քիմիական ամլացումը թույլատրող օրենք է ընդունել, հաղորդում է RIA Novosti-ն:
Պատգամավոր Բիրգանիմ Այտիմովան պարզաբանել է, որ դա ժամանակավոր երևույթ է մանկապիղծին պատժելու համար:
«Դա ժամանակավոր երևույթ է , որն անհրաժեշտ է սեռական բռնությունից մարդուն հետ կանգնեցնելու համար: Եվ դա մեկանգամյա ներարկում է: Դա չի նշանակում, որ եթե նրան ներարկում են արել՝ նա ողջ կյանքն այդպիսին կմնա»,- ասել է Այտիմովան: