ՆԱՏՕ-ի գործընկեր 12 երկրների ներկայացուցիչներ զորավարժություններ են սկսել Ստամբուլում REGEX-14 դաշինքի շրջանակներում:
Այս զորավարժությունների ժամանակ չի նախատեսվում զինտեխնիկայի տեղաշարժ, այլ միտված է համատեղ գոծունեության համար միասնական չափանիշների քննարկմանը և ընդունմանը:
Թուրքիայի գլխավոր շտաբի տեղեկություններով Ստամբուլում են հավաքվել 48 պատվիրակներ Ադրբեջանից, Մակեդոնիայից, Բոսնիայից, Սերբիայից, Մոլդովայից, Հորդանանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մավրիտանիայից, Ալժիրից և Պակիստանից: ՆԱՏՕ-ից այս զորավարժություններին աջակցում է այդ կազմակերպության միասնական հրամանատարությունը Նեապոլից: