տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանն արգելել է ռուսական ալկոհոլի ներմուծումը

Ղազախստանն արգելել է ռուսական ալկոհոլի ներմուծումը

87
0

1373525806_651917_612_408_source

Ղազախստանը, որը Ռուսաստանի հետ ձևավորել է Մաքսային միությունն, անսպասելի արգելել է ռուսական ալկոհոլային որոշ ապրանքների ներկրումը՝ հղում կատարելով սննադային անվտանգության օրենսդրությանը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի համապատասխան վարչությունը։

«Սննդային անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով Ղազախստանի հանրապետության տարածքում արգելվել է Ռուսաստանի դաշնությունում արտադրված ալկոհոլային արտադրանքը՝ «Տալկա», «Իմպերիա», «Դիկի գուս», «Զելյոնայա մարկա», «Ռժանայա», «Ռուսկի գարանտ կաչեստվա», «Ռուբլյովկա», «Պոսոլսկայա» օղիները», — ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, արգելվել են մի շարք գարեջրի տեսկների ներկրումը։

Ռուսաստանն այս քայլն առայժմ չի մեկնաբանում։