տուն Լուրեր Ղազախստանի Սենատը նույնպես վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

Ղազախստանի Սենատը նույնպես վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

59
0

1e831ccc01c2300927684d07df4a3d9e

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին։

Քիչ առաջ փաստաթուղթը վավերացրել է նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ինչի արդյունքում Ղազախստանում փաստաթղթի վավերացումն ավարտվել է և ստացել է օրինական ուժ։

«Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանը դառնում է դրա անդամ և ստանձնում է բոլոր պարտավորությունները, որոնք նշված են պայմանագրում։ Օրինագծի ընդունումը թույլ կտա Եվրասիական միության անդամներին նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրման հետգա զարգացման համար, որը կարվի ի նպաստ բնակչության կենսամակարդակի», — ասվում է Ղազախստանի Սենատի պրոֆիլային հանձնաժողովի եզրակացության մեջ։

Ըստ Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության՝ Ղազախստանի համար հնարավորություններ են բացվում համագործակցելու Հայաստանի հետ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, շինարարության ոլորտներում։