տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանը սիրիացի ժողովրդին ցանկանում է օգնության ձեռք մեկնել

Ղազախստանը սիրիացի ժողովրդին ցանկանում է օգնության ձեռք մեկնել

136
0

120713042724-kazakhstan-astana-horizontal-large-gallery

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն` Ղազախստանի պետքարտուղար Գյուլշարա Աբդիկալիկովան հայտարարել է, որ Ղազախստանը ցանկանում է մթերքով և դեղամիջոցներով օգնություն ցուցաբերել սիրիացիներին:

«Մեր երկիրը միշտ օժանդակել և օժանդակում է ճգնաժամային գոտու երկրներին: Ցանկանում ենք օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին, որն այժմ մեծագույն դժվարությունների է բախվել, մասնավորապես` մթերքով և դեղամիջոցներով»,- ասել է Աբդիկալիկովան: