տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանը միջազգային ու տարածաշրջանային հարթակներում մշտապես աջակցել է Իրանին. Ռոհանի

Ղազախստանը միջազգային ու տարածաշրջանային հարթակներում մշտապես աջակցել է Իրանին. Ռոհանի

66
0

rouhani_nazarbayov_221216_01Իրանական IRINN TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի ձեռք բերման մեջ ունեցած ներդրման համար։

Ռոհանին Նազարբաևին նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ու Ղազախստանի միջև խաղաղ ատոմի ոլորտում արդյունավետ համագործակցության համար.

«Ղազախստանը միջազգային ու տարածաշրջանային հարթակներում մշտապես աջակցել է Իրանին։ Հուսով ենք, որ կվերացվեն գոյություն ունեցող մի շարք արգելքներ, որոնք խանգարում են մեր հարաբերությունների զարգացմանը»։

Նազարբաևը հայտարարել է, որ Իրանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է մուսուլմանական աշխարհում, ինչպես նաև հարևան ու ընկեր է մերձկասպյան տարածաշրջանում։

Իրանի ու Ղազախստանի պետական գերատեսչությունների ներկայցուցիչները ստորագրել են փոխըմբռնման մասին 5 հուշագիր։ Երկու երկրները պայմանավորվել են դյուրացնել վիզային ռեժիմը և ուղիղ ավիահաղորդակցություն սկսել Թեհրանի ու Աստանայի միջև։