«Աստանա» ֆուտբոլային ակումբը երեկ դարձավ առաջին ղազախական թիմը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում միավոր վաստակել` C խմբի շրջանակներում ոչ ոքի խաղալով թուրքական «Գալաթասարայի» հետ, հայտնում է Irish Exainer թերթը:
Չնայած խաղի ընթացքում «Աստանան» հետապնդողի դերում էր, այնուամենայնիվ, խաղի 89-րդ րոպեին կոլումբացի կիսապաշտպան Ռոջեր Կանասի խփած գոլի շնորհիվ թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: