Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն:
Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը լուրջ վնասվածք էր ստացել Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի E խմբի 5-րդ տուրում Ղազախստանի ընտրանու հետ խաղի առաջին րոպեներին: