Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ ճիշտ ուղղությամբ արված քայլ Է համարում երկու երկրների միջեւ այցագրերի չեղարկման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
«Մենք ուսումնասիրել ենք Վրաստանի հետ այցագրային ռեժիմի վերացման հնարավորության առթիվ Ռուսաստանի նախագահի այսօրվա հայտարարությունը: Կարծում ենք՝ դա ճիշտ ուղղությամբ արված քայլ Է»,-ասել Է վարչապետը:
Ներկայում ռուսաստանցիները կարող են Վրաստան այցելել առանց այցագրերի, սակայն Վրաստանի քաղաքացիները պարտավոր են այցագրեր ստանալ ՌԴ այցելելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: