Ղարաբաղյան կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամքից, այլ ոչ թե որևէ համաձայնագրից կամ միությունից: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ով անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության վրա թեմային:
«Ղարաբաղյան կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամքից, այլ ոչ թե ինչ-որ համաձայնագրից կամ միությունից: Հույս ունենք, որ նախագահները, հաշվի առնելով հանդիպումները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներում, իրենց վրա պարտավորություն կվերցնեն կարգավորելու հակամարտությունը», — ասել է Ուորլիքը:
Համանախագահը նշել է, որ Հայաստանն արդեն ընդունել է ԵՏՄ-ին միանալու որոշումը, և ինքը հարգում է այդ որոշումը: