տուն Արցախ Ղարաբաղյան հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է պատերազմի հանգեցնել. Ալիևի աշխատակազմ

Ղարաբաղյան հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է պատերազմի հանգեցնել. Ալիևի աշխատակազմ

117
0

181421_src

Պաշտոնական Բաքուն միջնորդներից և միջազգային հանրությունից կոնկրետ քայլեր է ակնկալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պատասխանատու Նովրուզ Մամեդովը:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբից և միջազգային հանրությունից ակնկալում ենք կոնկրետ քայլեր՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ասել է Մամեդովը «Ազերբայջան» թերթում հրապարակված իր հոդվածում:

Նա ընդգծել է, որ շփման գծում ապրիլյան բախումները  ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: