տուն Լուրեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն

Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն

181
0

Հայաստանում գործող հնագույն ԲՈւՀ-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն:

Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն, զավակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ցանկություն ունեն ուսանելու այն հաստատությունում, ուր կրթվել են Կոմիտաս վարդապետը, Հրաչյա Աճառյանը, Լևոն Շանթը, Մակար Եկմալյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը և մեր ազգի այլ մեծեր:

Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած,  զորացրված քաղաքացիները:
Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից.
  1. Հայոց լեզու (գրավոր),
  2. Հայ գրականություն (բանավոր),
  3. Հայոց պատմություն (բանավոր),
  4. Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
  5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք):

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

– դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում)

– ինքնակենսագրություն,

– միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ),

– բնութագիր դպրոցի տնօրինությունից,

– բժշկական վավերացման տեղեկանք,

– անձնագրի պատճեն,

– երկու լուսանկար` 3×4 չափսի,

-զինվորական դրության վերաբերյալ փաստաթուղթ (կցագրման վկայական կամ զին. գրքույկ):

Դիմումներն ընդուհվում են մինչև օգոստոսի 16ը`երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 17:00-ն, շաբաթ օրը` մինչև 14:00-ն:

Հասցեն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան, հեռախոս` 010 517 180, էլ. հասցե` [email protected], ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/gevorgianseminary/: