Պորտուգալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մարիտիմուն» մրցակցի հարկի տակ մրցել է «Տոնդելայի» հետ և կամային հաղթանակ տարել: Խաղն ավարտվել է 3:4 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:
Երկար ընդմիջումից հետո «Մարիտիմուի» կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը՝փոխարինման մտնելով 75-րդ րոպեին: Մինչ այդ կարմիր քարտ էր ստացել հյուրերի ֆուտբոլիստ Էդգար Կոստան: 84-րդ րոպեին «Մարիտիմուն» պարտվում էր մրցակցին 3:2 հաշվով, սակայն մնացած ժամանակում կամային որակների շնորհիվ կարողացավ երեք միավոր վաստակել:
Կայացած 23 տուրից հետո Ղազարյանի թիմը վաստակած 25 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը: