Գերմանիայում մոտ 7 հազար մարդու կասկածում են ահաբեկչության մեջ։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի արտաքին հետախուզության Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Ռիչարդ Բարետը, փոխանցում է Daily Mail–ը։
Բարետը BBC Radio 4’s Today–ի եթերում հայտնել է, որ գերմանական հատուկ ծառայությունների ցուցակում կա մոտ 550 «իսկապես ծայրահեղ վտանգավոր պոտենցիալ ահաբեկիչ»։
«Բաց այդ, եթե հաշվի առնենք Գերմանիայի բոլոր դաշնային հողերը, ապա կա ընդհանուր առմամբ 7 հազար կասկածյալ։ Մարդկանց նման քանակը հնարավոր չէ վերահսկողության տակ պահել»,– ասել է Բարետը։
Նրա խոսքով՝ կասկածյալների մեծ խումբ հայտնվել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում արմատական իսլամի կասկածանքով, եւ դրանց նկատմամբ արժի հետաքննություն սկսել։