Գերմանիայի հյուսիսային երկու քաղաքներում լուրջ բախումներ են տեղի ունեցել եզդնիների և մուսուլմանների միջև, որոնց թվում եղել են չեչեններ։ Այս մասին գրում է Spiegel-ը։ Դանակներով, մահակներով, երկաթե ձողերով զինված խմբերի բախման հետևանքով կան տասնյակ տուժածներ։
Հիմնականում բախումները տեղի են ունեցել Համբուրգում և Ցելեում, ուր մեծ թիվ են կազմում քրդերն ու եզդիները։ Բողոքի ելած մարդիկ պահանջել են ավելի ակտիվ պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, որը հարձակում է սկսել Սիրիայում քրդաբնակ շրջանների ուղղությամբ։