Գերմանիայում տեղի է ունեցել առաջին նույնասեռական ամուսնությունը. ամուսնությունը պաշտոնական գրանցում է ստացել, հայտնում է Associated Press գործակալությունը:
Երկրում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել միասեռականների օրինական ամուսնությունների մասին օրենքը: Առաջինն ամուսնացել են 59-ամյա Կարլ Կրռելյեն և 60-ամյա Բոդո Մենդեն:
Նրանց ամուսնական արարողությունն անցկացվել է Բեռլինում:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը միասեռականների ամուսնությունների օրինականության մասին օրենքը ստորագրել էր հունիսի 21-ին: