տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայում գազի պայթյունի հետևանքով տասնյակ տներ են վնասվել (տեսանյութ)

Գերմանիայում գազի պայթյունի հետևանքով տասնյակ տներ են վնասվել (տեսանյութ)

82
0

1029767008

Այսօր Երևանի ժամանակով 11:30-ին գերմանական Լյուդվիգսհաֆեն գերմանական քաղաքում շինհրապարակում հուժկու պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Պատահարի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել՝ 11 աշխատող: Շրջակա 25 տներ վնասվել են:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ կրակի լեզվակները հայուրավոր մետրեր վերև են բարձրացել: Ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունի պատճառն առայժմ անհայտ է:

Die Rheinpfalz-ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, էսկավատորը վնասել է գազատարը: