Գերմանիայում բնակվող մահմեդականների մեծ մասը հետեւում է երկրի օրենքներին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ապրիլի 18-ին Ինդոնեզիայի նախագահ Ձոկո Վիդոդոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով, Գերմանիայում հավատքի ազատություն է: «Եվ դա, իհարկե, տարածվում է նաեւ մահմեդականների վրա: Պրակտիկան ցույց է տվել, որ մահմեդականների գերակշռող մասն իր կրոնին հետեւում է Հիմնական օրենքի շրջանակում»,- նշել է Մերկելը: