Առնվազն 9 մարդ է զոհվել Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի որոշ շրջաններում մոլեգնած «Նիկլաս» փոթորկի հետևանքով։
Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր, շրջել մեքենաներ, շարքից հանել էլեկտրասյուներ։ Քամու ուժգնությունը հասել է 190կմ/ժ արագության։
Նախօրեին Գերմանիայի իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել երկաթուղային կապը Դյուսելդորֆի և Քյոլնի, ինչպես նաև Դյուսելդորֆի և Դույսբուրգի միջև։
Տարհանվել է Մյունխենի ավտոկայանը, քանի որ ուժեղ քամին կոտրել է տանիքի ապակիները, Ֆրանկֆուրտում հետաձգվել է 150 չվերթ։