տուն Լուրեր Գերմանիայի ՆԳ նախարարը կողմ է Էրդողանի ելույթներն արգելելուն

Գերմանիայի ՆԳ նախարարը կողմ է Էրդողանի ելույթներն արգելելուն

89
0

thomas_de_maiziere

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը աջակցել է Էրդողանին միջոցառում կազմակերպելու իրավունք չտված դաշնային կառավարության որոշմանը:

Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մայզիերեն «միանշանակ ճիշտ»  է համարել Էրդողանին գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման հնարավորություն չտալու վճիռը: «Գերմանիայում առաջիկայում մեկնարկելիք նախընտրական պայքարից առաջ դրսից միջամտելու փորձերն անընդունելի են»,- ասել է Մայզիերեն:

Նախարարընշել է, որ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և կշարունակի այդպիսին մնալ, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները, վերջին շրջանում այնքան էլ հեշտ չեն:

Նա կոչ է արել կարգավորել երկու երկրների միջև ծագած լարվածությունը՝ պնդելով, որ Էրդողանի ու իր համակիրների՝ Գերմանիայում կազմակերպվելիք հնարավոր հանդիպումները այդ առումով որևէ օգուտ չեն կարող տալ:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թեմայի վերաբերյալ գերմանացի պաշտոնյաների հայտարարությունները որակել էր որպես «սադրիչ» և  «նենգ»:

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների հարցում ամեն առիթով Թուրքիային դասեր տվողները, ահաբեկչական խմբավորումներին, հեղափոխականներին  ու օրինախախտներին թիկունք կանգնողները, ջանալով խոչընդոտել մեր նախագահի և մեր քաղաքացիների հանդիպմանը, ի ցույց են դնում Եվրոպայում կիրառվող երկակի ստանդարտները», — ասել էր Քալընը:

Աղբյուր`    Ermenihaber.am