Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 11-ին կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովից առաջ տեղի ոստիկանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի դեմ:
Համբուրգի ոստիկանության պետ Ռալֆ Մարտին Մեյերը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու օտարերկրյա ղեկավարների թիկնազորներին իրենց երկրում անկարգություններ անել: «Թույլ չենք տա, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի կողմից Վաշինգտոնում ցուցարարների վրա իրականացված հարձակման նման դեպքեր Համբուրգում էլ կրկնվեն»,- ասել է Մեյերը: