տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայի էներգետիկ ընկերությունները սնանկանում են մաքուր էներգիայի տեխնոլոգիաների զարգացման հետևանքով

Գերմանիայի էներգետիկ ընկերությունները սնանկանում են մաքուր էներգիայի տեխնոլոգիաների զարգացման հետևանքով

81
0

g_image (1)

Գերմանիայի էներգետիկ համակարգը կանգնել է լուրջ խնդիրների առաջ, էներգետիկ երկու հզորագույն ընկերություններից մեկը «գրթե մահացել է»։ Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում կատարելով ֆրանսիական Électricité de France էներգետիկ ընկերության ղեկավար Անրի Պրոլյոյին։

Թերթը գրում է, որ Գերմանիան շատ հաջող է ավտոմոբիլաշինության մեջ, սակայն էներգետիկ ոլորտում աղետ է։ «Երկու հիմնական էներգետիկ ընկերությունները՝ E.On-ը և RWE-ն գտնվում են մեծ ճնշման տակ։ Նրանցից մեկը գրեթե մահացել է, մյուսը՝ շատ դժվար իրավիճակում է», — ասել է Պրոլյոն։ Էներգետիկ ընկերությունների եկամուտներն ընկնում են, քանի որ երկիրն անցնում է վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների, ինչպես նաև իրականացնում է միջուկային էներգիայից հրաժարվելու ծրագիր։

RWE-ն հայտարարել է եկամուտների 62 տոկոսանոց անկման մասին օգոստոս ամսին։ Նույն ժամանակահատվածում  E.On-ի եկամուտները նվազել են 20 տոոկսով։