տուն Լուրեր Գերմանիայի դեսպանը՝ սահմանային լարվածության մասին

Գերմանիայի դեսպանը՝ սահմանային լարվածության մասին

125
0

despan

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ անհանգստացած են շփման գծում տիրող իրավիճակով, մեծ ցանկություն ունեն,որ ուժի կիրառում չլինի. «Շատ կարևոր է, որ ուժի և զարգացումների բռնկման պարույրը կասեցվի: Դրա համար ունենք համապատասխան գործիքաշարք՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն է: Խնդիր կա ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ, որը հիմք կդառնա խաղաղ բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը»:

Դեսպանը տեղեկացրեց նաեւ, հաջորդ տարի Գերմանիան կստանձնի ԵԱՀԿ-ի ղեկավարությունը և հակամարտության կարգավորման համար կանի հնարավոր ամեն բան. «Գերմանիա հաջորդ տարի կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը, և, հավատացեք՝ կանի ամեն հնարավորը՝ այս շրջանակում նպաստելու  հակամարտոթյան խաղաղ կարգավորմանը»: