РИА Новости-ին հաղորդում է, որ Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկուշաբթի մտադիր է հեռախոսազրույց ունենալ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հե, տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ ճեպազրույցի ընթացքում:
Շեֆերը մասնավորապես ասել է՝ «Օրվա երկրորդ կեսին Շտայնմայերը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ: Բոլորիս հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը և ԱԳՆ-ն դեռ շաբաթ օրվանից միացել են հակամարտության կարգավորմանը և կոչ են արել հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Շեֆերը։