տուն Լուրեր Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացում է հղել Էրդողանին

Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացում է հղել Էրդողանին

82
0

Erdogan

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացում է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման արգելքի որոշումը հարգելու ու այն չխախտելու առնչությամբ. հաղորդում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։

ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ զգուշացրել է Էրդողանին չխախտել օրենքն ու հույս է հայտնել, որ Թուրքիայի ղեկավարը սադրիչ քայլերի չի գնա։

Նա նաև շեշտել է, որ նման հանդիպման ու ելույթի համար Թուրքիայի իշխանությունները շատ ավելի վաղ պետք է դիմեին Գերմանիայի ԱԳՆ՝ համապատասխան բանակցությունների համար։