Հինգշաբթի օրը Գերմանիայի Բունդեսթագը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է նախկինում ԵՄ և «Եվրոպական գործընկերության» վեց երկրներից երեքի՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև ստորագրված եվրաասոցացման համաձայնագրերը։
Վավերացմանը կողմ են քվեարկել ոչ միայն իշխող կոալիցիան, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները։ Միայն դեմ են եղել Ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչները։