Գերմանիայի տնտեսությունը 2016 թվականի չորրորդ եռամսյակում արագ աճ է գրանցել: Հոկտեմբերից դեկտեմբեր տնկած ժամանակահատվածում Գերմանիայի ՀՆԱ-ն ավելացել է 0.4 տոկոսով` հուլիսից սեպտեմբեր ընկած ամիսների համեմատ:
Ինչպես ներկայացնում է DW.com-ը` մեջբերելով Վիճակագրության դաշնային գերատեսչության տվյալները, անցյալ տարվա ողջ ընթացքում տնտեսության աճը կազմել է 1.9 տոկոս` հասնելով վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշին:
Փորձագետները տնտեսական աճի խթան են համարում բարձր սպառողական պահանջարկը, շինարարական աշխատանքների ծավալի աճը և պետության ծախսերը, այդ թվում` հարյուրավոր փախստականների տեղաբաշխման համար: Փորձագետների կարծիքով` սպառողները պատրաստ են գումար ծախսել, քանի որ չափազանց ցածր տոկոսադրույքները չեն նպաստում խնայողությունների աճին: Բացի այդ ցածր գնաճը բարձրացնում է սպառողական ունակությունը:
2017-ի սկզբում գրանցված տվյալները հուշում են, որ դրական միտումը կարող է պահպանվել: