«Մեծ քսանյակ» (G20) գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի հուլիսի 7-8-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում, սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը. հաղորդում է թուրքական աղբյուրը:
Համբուրգի իրավապահ մարմինները հայտարարել են, որ թույլ չեն տա Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի կրկնությունը:
Գերմանիայի ոստիկանության խոսնակի հաղորդմամբ՝ անվտանգության միջազգային ծառայությունների աշխատակիցները չունեն այն լիազորությունները, ինչ ունեն գերմանացի ոստիկանները:
Գերմանիայի ոստիկանությունը տեղյակ է գագաթնաժողովի ժամանակ անցկացվելիք ակցիաների մասին, որոնց մի մասը համաձայնեցված է իրավապահների հետ: